Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով 2025 թվականի հունվարի 14-ին Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում կայացած հանրային քննարկումների արձանագրությունը. 1.«Լեռնա գրուպ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող Հրազդանի գաբրոների և գրանոդիորիտների հանքավայրից օգտակար հանածոյի հանքարդյունահանման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ իրավունք ստանալու հայտին չտալ համաձայնություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդող օրվանից:
|