Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն որոշումը և Հրազդան համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի «Հրազդան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 252-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում «Հանգստի և սպորտային ծառայություններ» 8.1.1.52 ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով նախատեսված ծախսերից 870 000 /ութ հարյուր յոթանասուն հազար/ դրամ գումար տրամադրել Աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության առաջնությունների Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական հիմնարկների մրցանակակիր սաներին և մարզիչներին՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |