Այսօր: Կիրակի, 12 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 220
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն որոշումը և Հրազդան համայնքի ղեկավարի առաջարկությունը.

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի «Հրազդան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 252-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում «Հանգստի և սպորտային ծառայություններ» 8.1.1.52 ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածով նախատեսված ծախսերից 870 000 /ութ հարյուր յոթանասուն հազար/ դրամ գումար տրամադրել Աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության առաջնությունների Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական հիմնարկների մրցանակակիր սաներին և մարզիչներին՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(26.49 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner