Հրազդան համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 14-ի N 05 որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել է միջոցառումների ժամանակացույցը։
Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Հրազդան քաղաքի և չորս գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը: Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին։
Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում Ձեր առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ ձևաչափով։
Առաջարկները կարող եք ներկայացնել ինչպես էլեկտրոնային եղանակով՝ համայնքի պաշտոնական կայքում, այնպես էլ թղթային՝ ներկայացնելով համայնքապետարան կամ Ձեր բնակավայրի վարչական կենտրոն։
Ձեր առաջարկը ներկայացնելու կամ ներկայացված առաջարկների օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է գրանցվել hrazdan.am կայքում։ Գրանցվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով (լրացնելով պահանջվող դաշտերը) կամ մուտք գործել «Ես եմ» (ID կամ MID առկայության դեպքում) հարթակի միջոցով։
ՔՎԵԱՐԿԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 16 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԳՐԱՆՑՎԵՆ ԿԱՅՔՈՒՄ՝ ՃՇԳՐԻՏ ԼՐԱՑՆԵԼՈՎ ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆԸ ՀԱՅԱՏԱՌ)