Հաշվետվություններ
|
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ներկայացման ամսաթիվ` 21 ապրիլ 2025
Հաշվետու ժամանակահատված 21 ապրիլ 2025թ. - 30 հունիս 2025թ.
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.11.2023թ. N 1890-Ն որոշման առաջին կետով հաստատված հավելվածի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված կարգավորումները` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրի իրականացման նպատակով ՀՀ 2025թ. պետական բյուջեից սուբվենցիայի ստացման ծրագրային հայտի (Հրազդան համայնքի Աղբյուրակ թաղամասի այգու վերակառուցում և արդիականացում ծրագիր) վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության և համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմինների ներկայացրած դիրքորոշումները և եզրակացնում է, որ հայտը կազմված է` վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան: Աշխատանքների մեկնարկը կտրվի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքներով: