10.07.25
Հրազդան համայնքում պաշտոնապես շահագործման հանձնվեց հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը
|
Հուլիսի 8-ին Հրազդան համայնքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության առաջին սանիտարական աղբավայրի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության վարչապես Նիկոլ Փաշինյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետներ Ահարոն Սահակյանը և Կարեն Սարգսյանը, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, համայնքների ղեկավարներ և ԵՄ գործընկերներ և հյուրեր։ Սանիտարական աղբավայրը ունի շրջակա միջավայրի աղտոտվածության բացառման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքները: Մանրամասները՝ տեսանյութում
|
|
08.07.25
Հանրային տարածքներից հեռացվում են ապօրինի տեղադրված կրպակները
|
Հրազդանում բազմաբնակարան շենքերի բակային հատվածները և հանրային տարածքներն ազատվում են ապօրինի տեղադրված մետաղական կրպակներից և ցանկապատերից: Մանրամասները՝ տեսանյութում
|
|
01.07.25
Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցը տոնեց իր հոբելյանական 50 ամյակը
|
Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցը տոնեց իր հոբելյանական 50 ամյակը։ Միջոցառումն ուղեկցվեց դպրոցի տաղանդաշատ աշակերտների երաժշտական կատարումներով։
|
|
26.06.25
Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում կայացավ Ռուբեն Հախվերդյանի համերգը
|
Հրազդան քաղաքի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում (Եղևնիների պուրակ) կայացավ Ռուբեն Հախվերդյանի բազմամարդ համերգը։ Սիրելի՛ հրազդանցիներ, եղևնիների պուրակում մշակութային միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։ Մանրամասները՝ տեսանյութում
|
|
12.06.25
Հիմնանորոգումից հետո վերաբացվեց Հրազդանի թիվ 6 մանկապարտեզը
|
Համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ հիմնանորոգվել և վերաբացվել է Կոտայքի մարզի ամենամեծ մանկապարտեզը՝ Հրազդանի թիվ 6 ՆՈՒՀ-ը: Մանրամասները՝ տեսանյութում
|
|
20.05.25
Թիթեղի և իզոգամի տրամադրում բազմաբնակարան շենքերի բնակիչներին
|
Հրազդան համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքները մասնակիորեն վերանորոգելու նպատակով, 2019 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ, քաղաքացիներին տրամադրվել է շուրջ 15 000 քմ թիթեղ և 6500 քմ իզոգամ։ Մանրամասները՝ տեսանյութում
|
|
17.04.25
Նորովի հիմնանորոգված և կահավորված թիվ 8 մանկապարտեզն իր դռները վերաբացեց փոքրիկների առջև։
|
Հրազդան համայնքի թիվ 8 մանկապարտեզի շենքը երկար տարիների դադարից հետո համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ ամբողջությամբ հիմնանորոգվել է, դարձել ժամանակակից, հարմարավետ և համապատասխան բոլոր պահանջներին և չափանիշներին: Վերանորոգումն իրականացվել է մեծ ծավալով ու մանրամասն պլանավորմամբ։ Մանկապարտեզի յուրաքանչյուր անկյուն արտացոլում է կատարված աշխատանքի կարևորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |