| 
                            
                                    24.10.25  
                                    Ղազախստանի Հանրապետության Ատիրաուի մարզում իրականացվում են  ներդրումային նախագծեր զբոսաշրջության ոլորտում
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Հարգելի քաղաքացիներ, Ղազախստանի Հանրապետության Ատիրաու մարզում մեկնարկել են զբոսաշրջության ոլորտում ներդրումային նոր ծրագրեր, որոնց կարող են մասնակցել համայնքում գործող շահագրգիռ կազմակերպությունները։ Ատիրաուի այցեքարտերն են Լոտուսների դաշտը և Ինդեր աղի լիճը։ Այս ուղղությունները մեծ ներուժ ունեն էկոտուրիզմի և առողջարանական տուրիզմի զարգացման համար։ Առաջարկվող ծրագրերն են՝1.Աջակցություն “Kazakh Invest”-ի միջոցով իրականացվող ծրագիր 2.“Aul El Besigi” ծրագիր 3.Աջակցություն Ղազախստանի ազգային զարգացման ինստիտուտների միջոցով4.Պետական--մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ծրագիրՆախագծերի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով visitatyrau.kz Լրացուցիչ տեղեկությունների համար կարող ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    21.10.25  
                                    Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրում ճանապարհաշինական մեծամասշտաբ աշխատանքներ են ընթանում
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Լեռնանիստ վարչական շրջան մուտք գործող շուրջ 1300 մետր երկարությամբ ճանապարհի քարուքանդ վիճակը անհարմարություններ էր պատճառում քաղաքացիների անցուդարձին: Համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ ներկայումս այստեղ լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում։  Մանրամասները՝ տեսանյութում 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    17.10.25  
                                    Հրազդան համայնքի կոմունալ սպասարկման ավտոպարկը համալրվել է երկու նոր «Բելառուս» մակնիշի տրակտորով
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Հրազդան համայնքի կոմունալ սպասարկման ավտոպարկը համալրվել է 2025 թվականի արտադրության երկու «Բելառուս» մակնիշի տրակտորներով: Նոր տեխնիկաները նախատեսված են բազմաֆունկցիոնալ աշխատանքների համար: Մանրամասները՝ տեսանյութում   
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    10.10.25  
                                    Նորակառույց «Մայրական անկյուն» մանկապարտեզն իր դռները բացեց փոքրիկների առջև՝ դառնալով Հրազդան քաղաքի առաջին մոդուլային կառուցվածքով նախադպրոցական հաստատությունը։
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Հրազդանում բացվել է առաջին մոդուլային մսուր-մանկապարտեզը: Վերջինս  կառուցվել է կառավարության ֆինանսավորմամբ։ «Մայրական անկյուն»-ը նախատեսված է շուրջ 150 երեխայի համար և ունի 6 խմբասենյակ, ժամանակակից տեխնիկական հարմարություններ, ներառյալ օդափոխության, հակահրդեհային և անվտանգության համակարգեր։ Շենքը կահավորված և հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին: Մանկապարտեզն ունի գունագեղ բացօթյա խաղահրապարակ, որտեղ երեխաները կարող են խաղալ և մասնակցել բացօթյա խմբային պարապմունքների։ Մանրամասները՝ տեսանյութում 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    02.10.25  
                                    Լուսավորվել և հիմանորոգվել է Լեռնանիստ վարչական շրջանի գերեզմանատուն տանող ճանապարհը։
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Լեռնանիստ վարչական շրջանի գերեզմանատուն և պանթեոն տանող ճանապարհահատվածում իրականացվել են արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներ, որին հաջորդել է շուրջ 520 մետր երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատումը: Մանրամասները ՝ տեսանյութում 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    17.09.25  
                                    Նոր հնարավորություն քաղաքացիների համար․ գործարկվել է «Տեսել եմ» հարթակը
                         | 
                     
                    
                        | 
                            
                            ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը ( https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։ Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։ «Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․● ընդլայնել բնակչության ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    18.08.25  
                                    Միկրոշրջան թաղամասում մեկնարկել են կարևոր նշանակություն ունեցող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Տարիներ շարունակ Միկրոշրջան թաղամասի հինգերորդ, Պուրակային և այս երկու փողոցները միացնող ութերորդ փողոցը դարձել էին իրական փորձություն  վարորդների և գրեթե գոյություն չունեցող մայթերով անցնող քաղաքացիների համար: Համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ ճանապարհը հիմնանորոգվում է․ հիմնանորոգման մեկնարկն արդեն տրված է: Մանրամասները՝ տեսանյութում 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    12.08.25  
                                    Հրազդանում մեկնարկել է փաթեթավորման թափոնների տեսակավորման պիլոտային ծրագիր
                         | 
                     
                    
                        | 
                            
                            «ԷԿՈՓԱԿ Հայաստան Արտադրողների Պատասխանատվության» հիմնադրամը, Հրազդանի համայնքապետարանի և գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ, «Միկրոշրջան» թաղամասում տեղադրել է հատուկ տեսակավորման ամաններ՝ նախատեսված ապակու, և պլաստիկի, թղթի և թիթեղի տեսակավորման համար։ Ընդհանուր առմամբ տեղադրվել է 70 տեսակավորման աման՝ 35 հասցեում։ Բացի ենթակառուցվածքների ձևավորումից, ծրագիրը ներառում է բնակչության իրազեկման միջոցառումներ՝ տեսակավորման մշակույթի ձևավորման և խթանման նպատակով, ինչպես նաև մոնիտորինգի և արդյունքների վերլուծության գործընթաց։ Ծրագիրը նախատեսված է շուրջ 10,000 բնակչի ընդգրկման համար։ Ծրագիրը ֆինանսավորվում է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ի, ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    11.08.25  
                                    Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում կրկին մշակութային երեկո էր. բացօթյա բեմում էին Արթուր և Արսեն Սաֆարյանները
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Օգոստոսի 9-ի երեկոյան Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում տիրում էր տոնական և աշխույժ մթնոլորտ։     Բացօթյա բեմի շուրջ հավաքված բազմամարդ հանդիսատեսը մեծ ոգևորությամբ սպասում էր Արսեն և Արթուր Սաֆարյանների համերգին ։ Մանրամասները՝ տեսանյութում 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    04.08.25  
                                    Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու բացօթյա բեմում էր Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Հրազդանի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում մշակութային միջոցառումները շարունակվում են. այս անգամ բացօթյա բեմում էր Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը։ Տարիների պատմություն ունեցող երգի-պարի անսամբլը հանդիսատեսին պարգևեց մշակույթով լի անմոռանալի և հիշարժան երեկո: Մանրամասները՝ տեսանյութում 
                             | 
                     
                 
                
             | 
			
				| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |