Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածով, Կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N1146-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 24-ի N 39-Ն որոշումը.
1.Հրազդան համայնքի ավագանու` 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանի, (այսուհետ՝ ՏԱՊ), նախագծի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:
2.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու` Հրազդան 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանի, (այսուհետ՝ ՏԱՊ), նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների անցկացման վերաբերյալ հայտարարությունը՝ համաձայն հավելվածի:
3.Ապահովել համայնքապետարանի ինտերնետային կայքում և համայնքի տեղեկատվական կառավարման համակարգում Հրազդան համայնքի ավագանու` 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանի, (այսուհետ՝ ՏԱՊ), նախագծի վերաբերյալ վերաբերյալ հայտարարության տեղադրումը, ինչպես նաև համայնքի բնակիչներին օրենքով սահմանված կարգով իրազեկելը:
4.Սույն որոշման կատարումն ու պատասխանատվությունը դնել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ - զարգացման ծրագրերի պատասխանատու Վանուհի Բարեղամյանի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանին:
6.Հանրային բաց լսումները տեղի կունենան 2025 թվականի դեկտեմբերի 04-ին ժամը 12:00-ին Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենքի հինգերորդ հարկում:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: