21.10.25
Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրում ճանապարհաշինական մեծամասշտաբ աշխատանքներ են ընթանում
|
Լեռնանիստ վարչական շրջան մուտք գործող շուրջ 1300 մետր երկարությամբ ճանապարհի քարուքանդ վիճակը անհարմարություններ էր պատճառում քաղաքացիների անցուդարձին: Համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ ներկայումս այստեղ լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում։ Մանրամասները՝ տեսանյութում
|
|
17.10.25
Հրազդան համայնքի կոմունալ սպասարկման ավտոպարկը համալրվել է երկու նոր «Բելառուս» մակնիշի տրակտորով
|
Հրազդան համայնքի կոմունալ սպասարկման ավտոպարկը համալրվել է 2025 թվականի արտադրության երկու «Բելառուս» մակնիշի տրակտորով: Նոր տեխնիկաները նախատեսված են բազմաֆունկցիոնալ աշխատանքների համար: Մանրամասները՝ տեսանյութում
|
|
10.10.25
Նորակառույց «Մայրական անկյուն» մանկապարտեզն իր դռները բացեց փոքրիկների առջև՝ դառնալով Հրազդան քաղաքի առաջին մոդուլային կառուցվածքով նախադպրոցական հաստատությունը։
|
Հրազդանում բացվել է առաջին մոդուլային մսուր-մանկապարտեզը: Վերջինս կառուցվել է կառավարության ֆինանսավորմամբ։ «Մայրական անկյուն»-ը նախատեսված է շուրջ 150 երեխայի համար և ունի 6 խմբասենյակ, ժամանակակից տեխնիկական հարմարություններ, ներառյալ օդափոխության, հակահրդեհային և անվտանգության համակարգեր։ Շենքը կահավորված և հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին: Մանկապարտեզն ունի գունագեղ բացօթյա խաղահրապարակ, որտեղ երեխաները կարող են խաղալ և մասնակցել բացօթյա խմբային պարապմունքների։ Մանրամասները՝ տեսանյութում
|
|
02.10.25
Լուսավորվել և հիմանորոգվել է Լեռնանիստ վարչական շրջանի գերեզմանատուն տանող ճանապարհը։
|
Լեռնանիստ վարչական շրջանի գերեզմանատուն և պանթեոն տանող ճանապարհահատվածում իրականացվել են արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներ, որին հաջորդել է շուրջ 520 մետր երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատումը: Մանրամասները ՝ տեսանյութում
|
|
17.09.25
Նոր հնարավորություն քաղաքացիների համար․ գործարկվել է «Տեսել եմ» հարթակը
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը ( https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։ Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։ «Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․● ընդլայնել բնակչության ...
Մանրամասն |
|
18.08.25
Միկրոշրջան թաղամասում մեկնարկել են կարևոր նշանակություն ունեցող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները
|
Տարիներ շարունակ Միկրոշրջան թաղամասի հինգերորդ, Պուրակային և այս երկու փողոցները միացնող ութերորդ փողոցը դարձել էին իրական փորձություն վարորդների և գրեթե գոյություն չունեցող մայթերով անցնող քաղաքացիների համար: Համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ ճանապարհը հիմնանորոգվում է․ հիմնանորոգման մեկնարկն արդեն տրված է: Մանրամասները՝ տեսանյութում
|
|
12.08.25
Հրազդանում մեկնարկել է փաթեթավորման թափոնների տեսակավորման պիլոտային ծրագիր
|
«ԷԿՈՓԱԿ Հայաստան Արտադրողների Պատասխանատվության» հիմնադրամը, Հրազդանի համայնքապետարանի և գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ, «Միկրոշրջան» թաղամասում տեղադրել է հատուկ տեսակավորման ամաններ՝ նախատեսված ապակու, և պլաստիկի, թղթի և թիթեղի տեսակավորման համար։ Ընդհանուր առմամբ տեղադրվել է 70 տեսակավորման աման՝ 35 հասցեում։ Բացի ենթակառուցվածքների ձևավորումից, ծրագիրը ներառում է բնակչության իրազեկման միջոցառումներ՝ տեսակավորման մշակույթի ձևավորման և խթանման նպատակով, ինչպես նաև մոնիտորինգի և արդյունքների վերլուծության գործընթաց։ Ծրագիրը նախատեսված է շուրջ 10,000 բնակչի ընդգրկման համար։ Ծրագիրը ֆինանսավորվում է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ի, ...
Մանրամասն |
|
11.08.25
Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում կրկին մշակութային երեկո էր. բացօթյա բեմում էին Արթուր և Արսեն Սաֆարյանները
|
Օգոստոսի 9-ի երեկոյան Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում տիրում էր տոնական և աշխույժ մթնոլորտ։ Բացօթյա բեմի շուրջ հավաքված բազմամարդ հանդիսատեսը մեծ ոգևորությամբ սպասում էր Արսեն և Արթուր Սաֆարյանների համերգին ։ Մանրամասները՝ տեսանյութում
|
|
04.08.25
Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու բացօթյա բեմում էր Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը
|
Հրազդանի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում մշակութային միջոցառումները շարունակվում են. այս անգամ բացօթյա բեմում էր Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը։ Տարիների պատմություն ունեցող երգի-պարի անսամբլը հանդիսատեսին պարգևեց մշակույթով լի անմոռանալի և հիշարժան երեկո: Մանրամասները՝ տեսանյութում
|
|
28.07.25
Եղևնիները պուրակի բացօթյա բեմում կայացավ «Հրաշքների կրկես» ներկայացումը
|
Հուլիսի 26-ին Հրազդանի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում կրկին տոնական մթնոլորտ էր տիրում։ Զբոսայգու հանդիսատեսն այս անգամ փոքրիկներն ու իրենց ծնողներն էին: Բեմում էին Վարդան Ամիրյանը և ընկերները՝ «Հրաշքների կրկես» զվարճալի ներկայացումով: Մանրամասները ՝ տեսանյութում
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |