05.02.25
Հրազդան քաղաքի թիվ 1 երաժշտական դպրոցում լուծում են ստացել շուրջ 40 տարվա պատմություն ունեցող խնդիրներ․ անցկացվել է լոկալ ջեռուցման համակարգ և փոխարինվել են խորհրդային պատուհանները։
|
Շուրջ քառասուն տարի դպրոցում ջեռուցման խնդիրը լուծված չի եղել: Աշակերտները և դասատուները ստիպված էին սովորել և դասավանդել տաք վերարկուներով, իսկ էլեկտրական տաքացուցիչները բավարար ջերմություն չէին ապահովում դասապրոցեսը առավել հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար։ Համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի հանձնարարությամբ համայնքային միջոցներով դպրոցում իրականացվել են երկար սպասված աշխատանքները։
Մանրամասները՝ տեսանյութում
|
|
20.01.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՍԱՍՈՒՆԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Ես՝ Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Սասունի Միքայելյանս՝ հայտարարում եմ, որ «ԿՄՀՔ-ԷԱՃԱՊՁԲ-25/02» ծածկագրով էլեկտրոնային աճուրդի ընթացակարգի գնում կատարելու գնահատող հանձնաժողովի որոշմամբ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն ճանաչվել է հաղթող, որի իրական շահառուն է հանդիսանում իմ եղբայր Մեխակ Սասունի Միքայելյանը, հետևաբար հանդես եմ գալիս շահերի բախման առկայության վերաբերյալ հայտարարությամբ։
|
|
10.01.25
Հրազդան համայնքում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը:
|
Համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը ներկա է եղել նորակոչիկներին հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Սիրելի՛ նորակոչիկներ, այսօր դուք համալրում եք հայոց բանակի շարքերը՝ ստանձնելով մեծ պատասխանատվություն և վեհ առաքելություն: Ձեր առջև բացվում է ծառայության, նվիրումի և հայրենասիրության մի նոր ճանապարհ, որտեղ յուրաքանչյուր քայլ կարևոր է մեր երկրի անվտանգության և խաղաղության համար։ Միշտ եղեք համախմբված և միասնական: Մեր ուժը մեր միասնության մեջ է: Անվտանգ և խաղաղ ծառայություն ձեզ, սիրելի՛ նորակոչիկներ: Աստված ձեզ պահապան:
|
|
29.11.24
Հարավային թաղամասի թիվ 5 բազմաբնակարան շենքի վերելակը վերանորոգվել և շահագործման է հանձնվել։
|
Բազմաբնակարան շենքը շահագործման է հանձնվել դեռ 90-ական թվականներին: Շենքի միակ վերելակը, սակայն, այդպես էլ չի աշխատել: Վերելակի բացակայությունը բազմաթիվ անհարմարություններ է ստեղծել տարիների ընթացքում։ Աստիճաններով բարձրանալ իջնելը գրեթե անհնար էր դարձել բնակիչների, հատկապես տարեցների, փոքրերի և հաշմանդամություն ունեցողների համար ։ Համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի հանձնարարականով տասնամյակներ շարունակ սպասված վերելակը իրականություն է դարձել:
Մանրամասները՝ տեսանյութում
|
|
26.11.24
Միկրոշրջան-Վանատուր օղակաձև խաչմերուկից մինչև Զորավար Անդարանիկ - Տիգրան մեծ փողոցների խաչմերուկն ընկած հատվածում կառուցվել է շուրջ 2500 մետր ձգվածությամբ մայթ։
|
Զորավար Անդրանիկի պողոտան Հրազդան քաղաքի տասնամյակներ շարունակ մայթի խնդիր ունեցող ճանապարհներից մեկն է: Մայթի բացակայությունը մի կողմից անհարմարություններ էր պատճառում քաղաքացիներին, մյուս կողմից ճանապարհով քայլելն էր լուրջ վտանգ էր դպրոց և մանկապարտեզ հաճախող երեխաների և ծնողների համար Համայնք-պետություն համաֆինանասավորման արդյունքում այս տարածքում մայթ է կառուցվել:
Մանրամասները՝ տեսանյութում
|
|
21.11.24
Կաքավաձոր թաղամասում ասֆալտապատվել է գլխավոր ճանապարհի՝ շուրջ 2400 մետր հատվածը․ աշխատանքները շարունակվելու են եղանակները բարելավելուն պես։
|
Նախորդ դարի 70-ական թվականներից հետո Կաքավաձորի 5300 մետր երկարությամբ գլխավոր ճանապարհը անտեսված և վատթար վիճակում էր: Տաքսիները և նույնիսկ շտապօգնության մեքենաները շատ դեպքերում հրաժարվել են թաղամաս գնալ՝ պատճառաբանելով ճանապարհի անանցանելի և քարուքանդ վիճակը։ Կարևոր նշանակության ճանապարհի հիմանորոգման աշխատանքները մեկնարկել են թաղամասի սկզբնամասից: Աշխատանքներն իրականացվել են կառավարության ֆինանսավորմամբ։ Մանրամասները՝ տեսանյութում
|
|
13.11.24
Հրազդան քաղաքում ընթանում են ծառատնկման և կանաչապատման մեծածավալ աշխատանքներ. տնկվել է շուրջ 350 եղևնի և բազմաթիվ արժեքավոր այլ ծառեր։
|
Հրազդանում կենսունակությունը կորցրած, ծերացած և ոչ պիտանի ծառերը փոխարինվում են առավել արժեքավոր, մշտադալար և երիտասարդ ծառերով։ Բնապահպանական իրավիճակի բարելավման և քաղաքը կանաչապատելու գործընթացի շրջանակներում Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի որոշմամբ Հրազդանի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցները կազմակերպել են լայնածավալ ծառատունկ։
Մանրամասները՝ տեսանյութում
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |