Հրազդան խոշորացված համայնքի հարգելի բնակիչ,
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն համագործակցելով Հրազդանի համայնքապետարանի հետ ս/թ նոյեմբերի 18-ին, ժամը 15:00-ին կազմակերպում է համայնքային ժողով։
Համայնքային ժողովի նպատակն է համատեղ քննարկել համայնքային ծառայությունները և որոշել համայնքային այն ծառայությունը, որն ավելի շատ կարիք ունի բարելավման։
Համայնքային ժողովին մասնակցել կարող են Հրազդան համայնքի բոլոր բնակավայրերից։ Խրախուսվում է հատկապես ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, փախստական, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել լրացնելով այս հայտը՝ https://forms.gle/NJZCpZCradEBHZAWA
Համայնքային ժողովը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հանձնարարությամբ, Գերմանիայի կառավարության և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) համաֆինանսավորմամբ ՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։