Հրազդանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2024 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ կազմակերպվող Հրազդան համայնքի ավագանու` Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի տեսակներն ու դրանց դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկմանը:
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Հրազդան համայնքի ավագանու` Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի տեսակներն ու դրանց դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են մինչև 2024 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ ուղարկել info@hrazdan.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գրավոր ներկայացնել Հրազդանի համայնքապետարան:
Հանրային քննարկման ընթացքում՝ 2024 թվականի նոյեմբերի 4-ին ժամը 11:30-ին Հրազդան, Կենտրոն Սահմանադրության հրապարակ 1, Վարչական շենքի հինգերորդ հարկում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 060704010 հեռախոսահամարով: