Այսօր: Շաբաթ, 22 Հունիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 175
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2022 թվականի N 175

ՀՈՂԱՄԱՍԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ բաժնի 30-րդ կետով, հիմք ընդունելով Սաթենիկ Սմբատյանի 2022 թվականի սեպտեմբերի 27-ի դիմումը.

1.Թույլատրել Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի Սարալանջի փողոց թիվ 6 հասցեում գտնվող Սաթենիկ Հենրիկի Սմբատյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N02062014-07-0015) 400.0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և անշարժ գույքը փոխանակել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N29042022-07-0127, գաղտնաբառ՝ B1JYZNCDEFMP) Մաքրավան թաղամասի Մ. Մեծարենցի փողոց 7/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 501.4քմ մակերեսով համարժեք հողամասի հետ՝ համայնքային սեփականություն հանդիսացող ավտոպարկի ընդլայնման նպատակով:
2.Սահմանել, որ փոխանակումից առաջացող պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում է համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


Կողմ -11

ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՏՈՆՈՅԱՆ ՄԵՐԻ

Դեմ -0

Ձեռնպահ -4

ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՈՆԹԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner