|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 օգոստոսի 2021 թվականի N 152 |
ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Վորոժ Ստեփանյանի 2021 թվականի մայիսի 25-ի դիմումը. 1. Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի Այգեգործական զանգվածի 6-րդ փողոց 4 հասցեում գտնվող այգետնակի սպասարկման համար Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Չարենցի փողոց թիվ 41ա տան բնակիչ Վորոժ Մանուկի Ստեփանյանի կողմից փաստացի օգտագործվող 199.8 քմ մակերեսով, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում չընդգրկվող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում չգտնվող, հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով օտարել փաստացի օգտագործող՝ Վորոժ Մանուկի Ստեփանյանին, տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով ։ 2.Հողամասի սահմանները որոշվում են <<ԳԵՈԼԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված հողամասի հատակագծով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -10 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՎԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՄԵԼՍԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՆՎԵՐ ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|