|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2021 թվականի N 171 |
ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով 2021 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ Կ-1146 Վանիկ Ադամյանի դիմումը․ 1.Սեփականության իրավունքով Վանիկ Ադամյանին պատկանող Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 227 շենքի 59․6 քառակուսի մետր մակերեսով N3 ոչ բնակելի տարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝N13092021-07-0100, տրված՝ 13.09.2021 թվականին) ընդունել որպես համայնքի սեփականություն: 2. Ազատել Վանիկ Ադամյանին Միկրոշրջան թաղամասի 227 շենքի N3 ոչ բնակելի տարածքի գույքային գծով առաջացած գույքահարկի պարտավորություններից: 3. Սահմանել, որ պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -8 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՎԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՄԵԼՍԻԿ ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՌՈՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|