|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մայիսի 2023 թվականի N 97 |
ՀՈՂԱՄԱՍԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ բաժնի 30-րդ կետով, հիմք ընդունելով Գևորգ Հունանյանի 2023 թվականի ապրիլի 28-ի դիմումը. 1.Թույլատրել Հրազդան քաղաքի Հրազդան-Զովաբեր-Դդմաշեն խճուղի 3/12 հասցեում գտնվող Գևորգ Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 19102022-07-0097, գաղտնաբառ՝ QKNB8S8LPEUX) 140.0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը փոխանակել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 04052023-07-0238, գաղտնաբառ՝ K63PFXVYA5QZ) Միկրոշրջան թաղամասի 3-րդ փողոց 1/13 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 140.0քմ մակերեսով համարժեք հողամասի հետ, քանի որ վերը նշված հողամասը գտնվում է էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտում, ըստ <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ <<ԳԵՂԱՄԱ>> մասնաճյուղի կողմից տրված տեղեկանքի: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -14 ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՅՈՒՐՋՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՈՆԹԵ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|