|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունիսի 2025 թվականի N 102 |
ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՆՃՇՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ, 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N 1 հավելվածով. 1. Քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն. 1) Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Է.Եգորյան փողոց 16 հասցեում գտնվող 0.6000հա մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0616-0042) 2)Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Երևանյան խճուղի 2/4 հասցեում գտնվող 0.00451հա մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0057-0029): 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -12 ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -3 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԴԱՎԹՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|