|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 մայիսի 2022 թվականի N 70 |
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 12, N 13, ՓԵՏՐՎԱՐԻ 08-ի N 25 ԵՎ ԱՊՐԻԼԻ 06-ի N 58 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով. 1. Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի «Ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին» N 12, 2022 թվականի հունվարի 14-ի «Ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին» N 13 և 2022 թվականի փետրվարի 08-ի «Ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին» N 25 որոշումների նախաբաններում «48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով» բառերը փոխարինել « 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով» բառերով: 2. Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 06-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված անճշտության ուղղում կատարելու և համայնքային սեփականություն ճանաչելու մասին» N 58 որոշման մեջ «Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. N 698-Ն որոշման N 1 հավելվածի պահանջով» բառերով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -15 ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ԲԱԲԱՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՅՈՒՐՋՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ | Դեմ -1 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՈՆԹԵ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|