Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 186
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2024 թվականի N 186

«Տ-ՄԵՏԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 8.28055ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և N1920-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքը (Հրազդան քաղաքը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2024 թվականի նոյեմբերի 18-ի N2/փ-425 դրական եզրակացությունը և հիմք ընդունելով «Տ-ՄԵՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Մարկոսյանի 2024 թվականի օգոստոսի 14-ի դիմումը.

  1. Հավանություն տալ Հրազդան քաղաքի վարչական սահմաններում գտնվող՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Գործարանային փողոց 1/13 հասցեում «Տ-ՄԵՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02052024-07-0118, գաղտնաբառ՝ QTBYABKGJJ8L) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության 8.28055հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների՝ արտադրություն կազմակերպելու նպատակով:
         2.Առաջարկել Հրազդան համայնքի ղեկավարին՝ ապահովել սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկելու Հրազդան համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլելու համայնքի ընթացիկ քաղաքաշինության քարտեզում:
   3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -13

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ

ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -3

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner