|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 նոյեմբերի 2025 թվականի N 181 |
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՉ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ բաժնի 46.2-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով. 1․ Թույլատրել ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում ընդգրկված հետևյալ հողամասերը․ 1) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Ս․Սպանդարյան փողոց 16/7 հասցեում գտնվող 1․4քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0662-0050) 120 000 (մեկ հարյուր քսան հազար) դրամ տարեկան վարձավճարով, 30 (երեսուն) տարի ժամկետով՝ գովազդային վահանակ տեղադրելու նպատակով։ 2) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոց 8/5 հասցեում գտնվող 1․4քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0523-0076) 120 000 (մեկ հարյուր քսան հազար) դրամ տարեկան վարձավճարով, 30 (երեսուն) տարի ժամկետով՝ գովազդային վահանակ տեղադրելու նպատակով։ 3) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 23/2 հասցեում գտնվող 1․4քմ մակերեսով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0453-0017) 120 000 (մեկ հարյուր քսան հազար) դրամ տարեկան վարձավճարով, 30 (երեսուն) տարի ժամկետով՝ գովազդային վահանակ տեղադրելու նպատակով։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -12 ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|