Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և N1920-Ն որոշումների, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գլխավոր հատակագծում առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ 2022 թվականի հունվարի 13-ի N1/փ-1 դրական եզրակացությունը և Դավիթ Աբրահամյանի 2021 թվականի հոկտեմբերի 27-ի դիմումը.
1.Հրազդան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի 3-րդ փողոցի թիվ 10 տան բնակիչ Դավիթ Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N13122019-07-0057, գաղտնաբառ՝ ETT78A1W4XP1) Վանատուր թաղամասի 0․95409 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրից 0․28174հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակականի, առևտրի, հանրային սննդի եվ կենցաղային սպասարկման շենք կառուցելու նպատակով:
2․ Դավիթ Աբրահամյանին՝ եռամսյա ժամկետում համայնքային բյուջե վճարել 0․28174հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքի տարբերությունը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: