|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 օգոստոսի 2023 թվականի N 146 |
ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԱՆՃՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N1 հավելվածով. 1.Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն. 1) Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոց 37/3 հասցեում գտնվող՝ 227.2քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0302-0089), 2) Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոց 37/4 հասցեում գտնվող՝ 85.3քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0302-0089): 3)Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Ա.Գորկու փողոց 2-րդ նրբանցք 7/1 հասցեում գտնվող՝ 400.7քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0058-0015): 4)Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի Ամառային փողոց 4/2 հասցեում գտնվող՝ 98.1քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0439-0039): 5)Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Ս.Սպանդարյան փողոց 49/2 հասցեում գտնվող՝ 293.5քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0624-0006-ից): 6)Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս 530/4 հասցեում գտնվող՝ 144.7քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0343-0002): 7)Հրազդան քաղաքի Վանատուր Նոր թաղամաս 4/1 հասցեում գտնվող՝ 1000.0քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0532-0001): 8)Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոց 23/3 հասցեում գտնվող՝ 400.0քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0304-0103): 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
|
Կողմ -13 ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -4 ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՈՆԹԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|