Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Ընդերքի մասին» օրենսգրքի 48-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով.
1. Հրազդան համայնքի սեփական կարիքների համար (Սոլակ գյուղում՝ 5-րդ փողոց 12 նրբանցքի, 5-րդ փողոցից 7-րդ փողոց 10-րդ նրբանցքի, 1-ին փողոց 8-րդ նրբանցքի, 3-րդ փողոց 3-րդ նրբանցքի, 10-րդ թաղամասի, 6-րդ թաղամասի, Քաղսի գյուղում՝ Ներքին Քաղսիի գերեզմանոցի ճանապարհների, Վերին Քաղսիի գերեզմանոց տանող ճանապարհի, դեպի դաշտ տանող ճանապարհի, 11-րդ նրբանցք տանող ճանապարհի, 4-րդ փողոցի, 2-րդ փողոցի, 1-ին փողոց 1-ին փակուղու, 4-րդ թաղամասի, 9-րդ փողոցի, 7-րդ փողոցի, 5-րդ փողոցի գրունտային ճանապարհների բարեկարգման աշխատանքների իրականացման համար) Քաղսի գյուղի «Աղիքի աղբյուր» կոչվող տարածքից արդյունահանել 1000մ3 ավազակոպճային բնահող:
2. Որոշման մասին սահմանված կարգով տեղյակ պահել լիազոր մարմնին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: