|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 օգոստոսի 2023 թվականի N 148 |
ՎԱՂԱՐՇԱԿ ԼԵՌՆԻԿԻ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ
ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ
ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Վաղարշակ Ավագյանի 2023 թվականի հունիսի 22-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 3-րդ փողոց 548 հասցեում գտնվող, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 213 շենքի թիվ 14 բնակարանի բնակիչ Վաղարշակ Լեռնիկի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական 1794146, տրված՝ 2005 թվականի ապրիլի 1-ին) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 23.6քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 68 300 (վաթսունութ հազար երեք հարյուր) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -13 ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -4 ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՈՆԹԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|