|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 փետրվարի 2019 թվականի N 23 |
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ բաժնի 30 կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի, հիմք ընդունելով Դրաստամատ Ղարիբյանի 2019 թվականի փետրվարի 14-ի դիմումը. Թույլատրել Հրազդան քաղաքի Կենտրոն Ա-8 թաղամասի Զ. Անդրանիկի պողոտա 54/4 հասցեում գտնվող Դրաստամատ Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 19062018-07-0050, գաղտնաբառ՝ CL2QKFIAZ5HN) հողամասը փոխանակել Կենտրոն թաղամասի Զ. Անդրանիկի պողոտա 54/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 23052018-07-0077, գաղտնաբառ՝ BA9KWFPVRVIL) հողամասի հետ՝ պահպանելով հատակագծային չափերը և մակերեսները: |
Կողմ -8 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ԶԱՔԱՐՅԱՆ ՄԵԼՍԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՆՎԵՐ ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|