|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 փետրվարի 2025 թվականի N 25 |
ԳՈՒՄԱՐԸ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ Երևան քաղաքի Աջափնյակ, Էստոնական փողոց 13 շենքի թիվ 9 բնակարանի բնակիչ Արման Աշոտի Հայրապետյանը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին մասնակցել է Հրազդանի համայնքապետարանում կայացած հողամասի աճուրդ-վաճառքին, ճանաչվել է հաղթող և վճարել է հողամասի օտարման գումարը, սակայն հողամասը կադաստրի կոմիտեում պետական գրանցում չի ստացել, քանի որ այն հանդիսանում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հողամաս, ենթակա չէ օտարման՝ համաձայն գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին 2022 թվականի նոյեմբերի 15-ի N Մ-15112022-07-0002 որոշման. 1.Հրազդանի համայնքապետարանի 900125001140 հաշվեհամարին հողի օտարման համար վճարված 1 725 000 (մեկ միլիոն յոթ հարյուր քսանհինգ հազար) դրամ գումարը հետ վերադարձնել Երևան քաղաքի Աջափնյակ, Էստոնական փողոց 13 շենքի թիվ 9 բնակարանի բնակիչ Արման Աշոտի Հայրապետյանին: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -14 ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|