|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հոկտեմբերի 2024 թվականի N 163 |
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն որոշումը և Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի 2024 թվականի սեպտեմբերի 9-ի դիմումը. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հրազդան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8.1.1.52 «Հանգստի և սպորտի ծառայություններ» ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածով նախատեսված ծախսերից 200000 (երկու հարյուր հազար) դրամ գումար տրամադրել Հրազդան համայնքի Կոճոռ թաղամասի 62 տան բնակիչ Սուրեն Խաչատրյանին՝ 2024 թվականի հոկտեմբերին Լեհաստանի Լոձ քաղաքում կայանալիք պաուերլիֆտինգի աշխարհի առաջնությանը որդիների՝ Ալիկ և Արամ Սուրենի Խաչատրյանների մասնակցությունն ապահովելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -15 ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԴԱՎԹՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|