|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 օգոստոսի 2023 թվականի N 150 |
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 124 ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 85 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ 1-ԻՆ ԿԵՏԵՐԻ 2-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԵՐԸ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 53 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԸ, ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 82 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ 23-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԸ, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 41 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ 27-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԸ, ԱՊՐԻԼԻ 6-Ի N 77 ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԸ, 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի
N 113 ԵՎ N 117 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով. 1.Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու՝ 1) 2010 թվականի սեպտեմբերի 10-ի «Հրազդանի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքները ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին» թիվ 124 որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը: 2)2018 թվականի հունիսի 13-ի «Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի և գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին» N 53 որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը: 3) 2020 թվականի ապրիլի 13-ի «Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին» N 85 որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը: 4)2020 թվականի հունիսի 10-ի «Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի, գյուղատնտեսական և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին» N 82 որոշման 1-ին կետի 23-րդ ենթակետը: 5)2021 թվականի փետրվարի 25-ի «Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի և գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին» N 41 որոշման 1-ին կետի 27-րդ ենթակետը: 6)2021 թվականի ապրիլի 6-ի «Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի, գյուղատնտեսական և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին» N 77 որոշման հավելվածի 3-րդ կետը: 7)2023 թվականի հունիսի 5-ի «Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին» N 113 որոշումը: 8)2023 թվականի հունիսի 5-ի «Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին» N 117 որոշումը: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -12 ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -5 ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՈՆԹԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|