|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հունիսի 2022 թվականի N 98 |
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԸ ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> օրենքի 5-րդ հոդվածով, հիմք ընդունելով <<ԿոստԿոնսալտ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված նախնական գնահատման արժեքը. 1.Աճուրդային կարգով օտարել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 318 հասցեում գտնվող կիսակառույց բազմաբնակարան բնակելի շենքը և դրա սպասարկման և պահպանման համար նախատեսված հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16052022-07-0193, գաղտնաբառ՝ KE5QJUBJ2VPF): 2.Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 20 000 000(քսան միլիոն) դրամ: 3.Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով: 4.Աճուրդի դրված հողամասի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -18 ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ԲԱԲԱՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՏԵՄ ՏՈՆՈՅԱՆ ՄԵՐԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՈՆԹԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|