Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ բաժնի 46.2-րդ կետով.
1.Թույլատրել մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում ընդգրկված հետևյալ հողամասերը.
1)Քաղաք Հրազդան, Միկրոշրջանթաղամաս 21/4 հասցեում գտնվող 24.0քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 15 000 (տասնհինգ հազար) դրամ մեկնարկային վարձավճարով, 99 (իննսունինը) տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0111-0045)՝ ավտոտնակ կառուցելու նպատակով:
2) Քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս 309/9 հասցեում գտնվող 51.8քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 30 000 (երեսուն հազար) դրամ մեկնարկային վարձավճարով, 99 (իննսունինը) տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0523-0066)՝ ավտոտնակ կառուցելու նպատակով:
3) Քաղաք Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 4-րդ փողոց, 3-րդ նրբանցք 82/21 հասցեում գտնվող 24.0քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 15 000 (տասնհինգ հազար) դրամ մեկնարկային վարձավճարով, 99 (իննսունինը) տարի ժամկետով (կադաստրային ծածկագիր՝ 07-001-0146-0268)՝ ավտոտնակ կառուցելու նպատակով:
2.Մրցույթի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 % - ի չափով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: