|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 մայիսի 2022 թվականի N 87 |
ՄԱՑԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.22027ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 8-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և N1920-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի Կոտայքի մարզի Հրազդան համայնքի գլխավոր հատակագծում առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ, 2022 թվականի ապրիլի 08-ի N 1/փ-74 դրական եզրակացությունը և Մացակ Խաչատրյանի 2021 թվականի հունիսի 7-ի դիմումը. 1.Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող, Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի թիվ 151/1 տան բնակիչ Մացակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N27052021-07-0066, գաղտնաբառ՝ KTHAAFF7PSMW) Ջրառատ թաղամասի գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերից 0.22027հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից փոփոխել բնակավայրերի հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, ծիսակատարությունների սրահ կառուցելու նպատակով: 2.Մացակ Խաչատրյանին՝ եռամսյա ժամկետում համայնքային բյուջե վճարել 0.22027հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքի տարբերությունը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -12 ԲԱԲԱՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՅՈՒՐՋՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -4 ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՈՆԹԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|