|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հոկտեմբերի 2022 թվականի N 187 |
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hարկային oրենսգրքի 252-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի Երևանյան խճուղի 12 տան բնակիչ Նունե Հակոբյանի 2022 թվականի սեպտեմբերի 13-ի N Կ-1422, Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 110 շենքի 2 բնակարանի բնակիչ Անդրանիկ Առաքելյանի 2022 թվականի սեպտեմբերի 13-ի N Կ-1417 և Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 238 շենքի 18 բնակարանի բնակիչ Ելենա Ենգիբարյանի 2022 թվականի սեպտեմբերի 14-ի N Կ-1424 դիմումները. 1.Հրազդանի համայնքապետարանի 900125001215 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի համար գույքահարկ վճարված գումարից 9012 /ինն հազար տասներկու/ դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Երևանյան խճուղի 12 տան բնակիչ Նունե Հակոբյանին, 42000 /քառասուներկու հազար/ դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 110 շենքի 2 բնակարանի բնակիչ Անդրանիկ Առաքելյանին: 2.Հրազդանի համայնքապետարանի 900125001017 հաշվեհամարին որպես հողի հարկի համար վճարված գումարից 28912 /քսանութ հազար ինն հարյուր տասներկու/ դրամ հետ վերադարձնել Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 238 շենքի 18 բնակարանի բնակիչ Ելենա Ենգիբարյանին: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -15 ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՈՆԹԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՏՈՆՈՅԱՆ ՄԵՐԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|