Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 166
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2022 թվականի N 166

«ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍՈԼԱԿ ԳՅՈՒՂԻ ՊԵՐՃ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, «ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՆԻՍՏԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀՐԱԶԴԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱԿՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 63-66-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 42-րդ կետերով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 05-ի N 71 որոշումը.

1. Հաստատել «ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի Պերճ Բադալյանի անվան մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, «ՀՀ Կոտայքի մարզի Լեռնանիստի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխանցման ակտերը համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. Միացման ձևով վերակազմակերպվող ընկերության գործունեության դադարման պետական գրանցումից հետո, մեկամսյա ժամկետում Հրազդան համայնքի ավագանու կողմից հաստատված փոխանցման ակտի համաձայն` «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն ընդունում է, իսկ միացող ընկերությունները հանձնում են առկա հիմնական և շրջանառու միջոցները, դրամական մնացորդները, ինչպես նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերը, հաշվարկները:
3. Հանձնում-ընդունումը կատարվում է համապատասխան ակտի միջոցով, որն ստորագրվում է կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


Կողմ -11

ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՏՈՆՈՅԱՆ ՄԵՐԻ

Դեմ -0

Ձեռնպահ -4

ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՈՆԹԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(174.50 Կբ)
(19.26 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner