| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք  ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  09  նոյեմբերի  2023 թվականի N 182 | 
  ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԱՆՃՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒՄ 
ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 
 | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N1 հավելվածով. 1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն.  1)Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Ս.Սպանդարյան փողոց 70/4 հասցեում գտնվող 53.3քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0623-0072),  2)Հրազդան քաղաքի Հարավային թաղամաս 199/4 հասցեում գտնվող 30.6քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0025-0026),  3)Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամաս 36/1 հասցեում գտնվող 627.2քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0473-0012),  4)Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի Մ. Մեծարենցի փողոց 10/4 հասցեում գտնվող 151.0քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0404-0112),  5)Հրազդան քաղաքի Մուշ թաղամաս 51/1 հասցեում գտնվող 154.0քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0502-0001):  2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:  | 
 Կողմ -12  ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՏՈՆՈՅԱՆ ՄԵՐԻ  | Դեմ -0   | Ձեռնպահ -3  ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ  |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |