|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունիսի 2024 թվականի N 98 |
ԱՐԱՅԻԿ ԱՂՎԱՆԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԵՎ ՀԵՐՄԻՆԵ ՌՈՒԲԻԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Արայիկ Մինասյանի ու Հերմինե Միքայելյանի 2024 թվականի մայիսի 24-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 47/21 հասցեում գտնվող, Երևան քաղաքի Տպագրիչների փողոց 8 շենքի թիվ 46 բնակարանի բնակիչ Արայիկ Աղվանի Մինասյանի և Ծաղկաձոր քաղաքի Օրբելի Եղբայրների նրբանցք 2 շենքի թիվ 13 բնակարանի բնակիչ Հերմինե Ռուբիկի Միքայելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (սեփականության իրավունքի գրանցման վկայական 1494885, տրված` 2005 թվականի սեպտեմբերի 23-ին) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 40.9քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 279 600 (երկու հարյուր յոթանասունինը հազար վեց հարյուր) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -13 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|