|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 դեկտեմբերի 2022 թվականի N 249 |
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 53 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ 14-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԸ, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 66 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ 2-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԸ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 158 ՈՐՈՇՈՒՄԸ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով. 1.Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 13-ի «Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի և գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին» N 53 որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետը: 2.Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 25-ի «Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին» N 66 որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը: 3.Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 14-ի «Հրազդան համայնքի վարչական շրջանում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին» N 158 որոշումը: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -17 ԲԱԲԱՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՏԵՄ ՏՈՆՈՅԱՆ ՄԵՐԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -3 ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|