Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 34
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 34


Զեկ. ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՌՈՒԲԻԿ ԲԱԿԼԱՉՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Ռուբիկ Բակլաչյանի 2021 թվականի օգոստոսի 23-ի դիմումը.

1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան քաղաքի Մարշալ Բաղրամյան թաղամաս 122/23 հասցեում գտնվող, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 125 շենքի թիվ 8 բնակարանի բնակիչ Ռուբիկ Բակլաչյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական 501195, տրված՝ 2002 թվականի օգոստոսի 05-ին) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 48.0քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 213 300 /երկու հարյուր տասներեք հազար երեք հարյուր / դրամ կադաստրային արժեքով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner