Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ, արվեստի և երաժշտական դպրոցներ, մշակութային և սպորտային հաստատություններ հաճախող երեխաների տեղական վճարները ուսումնասիրելու և զեղչելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 2023 թվականի մարտի 28-ի թիվ 3 արձանագրությունը. 1.Նվազեցնել Հրազդան համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող հետևյալ երեխաների տեղական վճարները 50%-ի չափով 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը. 1) Ալեքս Գասպարի Գյանջումյան – «Հրազդանի թիվ 15 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն 2) Անի Հայկի Գևորգյան- «Հրազդանի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: 2.Հրազդան համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող հետևյալ երեխաներին վարձավճարի վճարումից ազատել 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը. 1) Արտյոմ Սմբատի Թադևոսյան- «Հրազդանի թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն 2) Լիլիթ Գագիկի Գրիգորյան- «Հրազդանի թիվ 13 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |