Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Քնարիկ Մարգարյանի 2021 թվականի հունվարի 27-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 98/15 հասցեում գտնվող, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 98 շենքի թիվ 3 բնակարանի բնակչուհի Քնարիկ Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 30.6քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (սեփականության (օգտագործման) իրավունքի վկայական 1257901, տրված՝ 2005 թվականի մարտի 05-ին)՝ 209150 /երկու հարյուր ինը հազար մեկ հարյուր հիսուն / դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |