Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Արսեն Հայրապետյանի 2023 թվականի հունիսի 20-ի դիմումը. 1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 25 շենքի թիվ 35 բնակարանի բնակիչ Արսեն Մերուժանի Հայրապետյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23052023-07-0201 գաղտնաբառ՝ 41RN1X9AT11X)Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 161 հասցեում գտնվող 30.0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19062023-07-0151, գաղտնաբառ՝ PPZU3XW9IZ83) Զորավար Անդրանիկի պողոտա 161/1 հասցեում գտնվող 11.2քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը՝ 49 800 (քառասունինը հազար ութ հարյուր) դրամ կադաստրային արժեքով՝ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենք կառուցելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |