Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 63-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի.

Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 14-ի «Հրազդան համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» N179-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1.Եկամտային մասում՝

1) «Գույքահարկ փոխադրամիջոցների համար» տողի  «104500.0» թիվը փոխարինել «108295.0» թվով:

2) «Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ» տողի «123829.5» թիվը փոխարինել «125329.5» թվով:

3) «Հողի իրացումից մուտքեր»  տողի «50000.0»  թիվը փոխարինել «52050.0» թվով:

2. Ծախսային մասում՝

1) 1 բաժնի 1 խմբի 1 դասի 51 ծրագրի «Էներգետիկ ծառայություններ» /4212/ հոդվածում  ‹‹48500.0›› թիվը փոխարինել ‹‹37600.0›› թվով, «Ներկայացուցչական ծախսեր» /4237/ հոդվածում  ‹‹200.0›› թիվը փոխարինել ‹‹1700.0››  թվով:

2) 4 բաժնի 5 խմբի  1 դասի 51 ծրագրի ‹‹Նախագծահետազոտական ծախսեր›› /5134/ հոդվածում  ‹‹1999.937›› թիվը փոխարինել ‹‹2249.937›› թվով, ‹‹Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր›› /5133/ հոդվածում  ‹‹0›› թիվը փոխարինել ‹‹1400.0›› թվով:

4) 5 բաժնի1 խմբի  1 դասի 51 ծրագրի  «Աղբահանություն և սանմաքրում» բյուջետային հիմնարկի «Պարտադիր վճարներ» /5129/ հոդվածի «3400.0» թիվը փոխարինել «3800.0» թվով:

5) 6 բաժնի 4 խմբի  1 դասի 51 ծրագրի «Էներգետիկ ծառայություններ» /4212/ հոդվածում  ‹‹0›› թիվը փոխարինել ‹‹10900.0›› թվով:

6) 6 բաժնի 6 խմբի  1 դասի 51 ծրագրի  «Հատուկ նպատակային այլ նյութեր» /4269/ հոդվածում  ‹‹0›› թիվը փոխարինել ‹‹2700.0›› թվով:

7) 8 բաժնի 2 խմբի  3 դասի 51 ծրագրի  «Հատուկ նպատակային այլ նյութեր» /4269/ հոդվածում  ‹‹3000.0›› թիվը փոխարինել ‹‹1050.0››,   «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» /4239/ հոդվածում  ‹‹3000.0›› թիվը փոխարինել ‹‹7500.0›› թվով, «Տեղեկատվական ծառայություններ» /4234/ հոդվածում ‹‹0›› թիվը փոխարինել ‹‹950.0›› թվով:

8) 9 բաժնի 1 խմբի  1 դասի 51 ծրագրի  «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» /4655/   հոդվածում ‹‹20735.0›› թիվը փոխարինել ‹‹15960.0›› թվով:

9) 9 բաժնի 5 խմբի  1 դասի 51 ծրագրի  Մանկապատանեկան մարզադպրոցի «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» /4239/ հոդվածում  ‹‹100.0›› թիվը փոխարինել ‹‹200.0›› թվով, «Վարչական նյութեր» /4261/ հոդվածում  ‹‹0›› թիվը փոխարինել ‹‹400.0›› թվով:

10) 10 բաժնի 9 խմբի  2 դասի 51 ծրագրի «Այլ վարձատրություններ»  /4115/   հոդվածում «0» թիվը փոխարինել  «1220.0» թվով, «Հատուկ նպատակային այլ նյութեր» /4269/ հոդվածում  ‹‹0›› թիվը փոխարինել ‹‹280.0››, «Գույքի և սարքավորումների վարձակալություն» /4216/ հոդվածի «0» թիվը փոխարինել «370.0» թվով:                                                                                                                                                                                                                                                                                               


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner