Այսօր: Կիրակի, 6 Հոկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 74
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՎԱՆՈՒՀԻ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 07-ի N 32 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

1. 2022 թվականի մարտի 07-ի «Սուբվենցիայի հայտերին հավանություն տալու մասին» N 32 որոշման մեջ 1-ին կետի 7-րդ ենթակետում «Հրազդան համայնքի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման և համայնքի երկու անվանական մուտքերի կառուցման աշխատանքների, ինչպես նաև Հրազդան քաղաքի / Կենտրոն և Միկրոշրջան թաղամասերում /, Քաղսի, Լեռնանիստ, Սոլակ և Ջրառատ գյուղերում կանգառների կառուցման աշխատանքների իրականացում» բառերը փոխարինել « Հրազդան համայնքի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացում» բառերով:
2. Որոշումը լրացնել 8-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ` « 8) Հրազդան քաղաքի / Կենտրոն և Միկրոշրջան թաղամասերում /, Քաղսի, Լեռնանիստ, Սոլակ և Ջրառատ գյուղերում կանգառների և համայնքի երկու անվանական մուտքերի լուսավորության համակարգի կառուցում» Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 80 910,09 հազար ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆՈՒՀԻ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner