Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն և 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1597 որոշումների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3 հոդվածի 9-րդ մասի, հիմք ընդունելով Արսեն Ապոյանի լիազոր անձ Գարիկ Սարոյանի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի դիմումը. 1. Հրազդան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ն. Շնորհալի փողոց թիվ 14 տան բնակիչ Արսեն Գրիշի Ապոյանին սեփականություն իրավունքով պատկանող (սեփականության իրավունքների գրանցման վկայական՝ N 1027954, տրված՝ 2002 թվականի դեկտեմբերի 25-ին), Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Շահումյան փողոց թիվ 342/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի, հասարակական կառուցապատման գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |