Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 97
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 74 ԵՎ N 75 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ N 80 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի.

1. Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 10-ի «Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 74 որոշման նախաբանում ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի» բառերը։
2․ Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 10-ի «Թաթուլ Սահակյանին վարձակալության իրավունքով տրամադրված բնակավայրերի նպատակային նշանակության հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 75 որոշման նախաբանում ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի» բառերը:
3․Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 10-ի «Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին» N 80 որոշման նախաբանում «Հողային օրենսգրքի 481–րդ հոդվածի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481–րդ հոդվածի» բառերով։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner