Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ, արվեստի և երաժշտական դպրոցներ, մշակութային և սպորտային հաստատություններ հաճախող երեխաների տեղական վճարները ուսումնասիրելու և զեղչելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 30-ի թիվ 6 արձանագրությունը. 1. Նվազեցնել Հրազդան համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող հետևյալ երեխաների տեղական վճարները 50%-ի չափով 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը.
1) Գայանե Կարենի Սուքիասյան– «Հրազդանի թիվ 15 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
2) Մենուա Գնունու Սարգսյան- «Հրազդանի թիվ 16 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |