Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 71-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԵՎԻԿ ԵՓՐԵՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 190-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով.

Հրազդան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի «Հրազդան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 190-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1.Եկամտային մասում՝
«Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/» տողի «13302.3» թիվը փոխարինել «15402.3»թվով:
2.Ծախսային մասում`
1) 4 բաժնի 2 խմբի 1 դասի 55 ծրագրի «Հատուկ նպատակային այլ նյութեր» /4269/ հոդվածում ‹‹0›› թիվը փոխարինել ‹‹250.0›› թվով:
2) 4 բաժնի 5 խմբի 1 դասի 51 ծրագրի «Հատուկ նպատակային այլ նյութեր» /4269/ հոդվածում‹‹0›› թիվը փոխարինել ‹‹500.0›› թվով:
3) 4 բաժնի 5 խմբի 1 դասի 51 ծրագրի, սուբվենցիայի ծրագրով«Նախագծահետազոտական ծախսեր» /5134/ հոդվածում ‹‹4800.0›› թիվը փոխարինել ‹‹3800.0›› թվով:
4) 5 բաժնի 1 խմբի 1 դասի 51 ծրագրի Հրազդանի համայնքապետարանի «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի «Հատուկ նպատակային այլ նյութեր» /4269/ հոդվածում ‹‹2250.0›› թիվը փոխարինել ‹‹3250.0›› թվով, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» /4267/ հոդվածում‹‹0›› թիվը փոխարինել ‹‹400.0›› թվով:
5) 6 բաժնի 6 խմբի 1 դասի 51 ծրագրի «Հատուկ նպատակային այլ նյութեր» /4269/ հոդվածում ‹‹2200.0›› թիվը փոխարինել ‹‹4600.0›› թվով:
6) 8 բաժնի 1 խմբի 1 դասի 52 ծրագրի «Այլ մեքենաներ և սարքավորումներ» /5129/ հոդվածում‹‹0›› թիվը փոխարինել ‹‹1000.0›› թվով:
7) 11 բաժնի 1 խմբի 2 դասի 51 ծրագրի «Պահուստային միջոցներ» /4891/ հոդվածում ‹‹63069.565›› թիվը փոխարինել ‹‹60619.565›› թվով:
Ընդամենը բյուջեի փոփոխությունը կազմում է 2100.0 հազար դրամ:
Բյուջեի թիվը ևʹ եկամտային, ևʹ ծախսային մասում կազմում է 1763880.805 հազար դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԵՎԻԿ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner