Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 164
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՆԱՀԻՏ ՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԶԵՂՉԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  18-րդ  կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ և 14-րդ կետերի՝

1.Հրազդանի համայնքապետարանի  ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցած ծառայությունների դիմաց  տեղական վճարի չափը յուրաքանչյուր  ամսվա համար սահմանել   4400 (չորս  հազար չորս հարյուր) հայկական դրամ: 
2.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների /երաժշտական և արվեստի դպրոցներ/ ծառայություններից օգտվող  մեկ երեխայի  համար  մատուցած  ծառայությունների դիմաց  տեղական վճարի չափը  յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 3000 (երեք  հազար) հայկական դրամ,  նկարչական  բաժնում ՝ 2000
(երկու  հազար)  հայկական  դրամ:  
3.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության  նախադպրոցական ուսումնական հաստատությունների  ծառայությունների դիմաց  տեղական վճարը  զեղչել  50 տոկոսի չափով.
1)միևնույն ընտանիքից երկու և երեք երեխաների հաճախելու դեպքում՝  երկրորդ և երրորդ երեխաների համար 
2)բազմազավակ, չորս և ավել անչափահաս  երեխաներ ունեցող  ընտանիքների երեխաների համար
3)միակողմանի ծնողազուրկ երեխաների համար 
4)դատարանի վճռով ծնողներից  մեկին անգործունակ ճանաչած ընտանիքների երեխաների համար
5)Արցախյան ազատամարտի մասնակիցների, հիվանդության և աշխատանքային հաշմանդամության  կարգ  ունեցող  ծնողների  երեխաների համար: 
4.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական և արվեստի դպրոցների) ծառայությունների դիմաց տեղական վճարը զեղչել 50 տոկոսի չափով. 
1) բազմազավակ, չորս և ավել անչափահաս երեխաներ ունեցող  ընտանիքների երեխաների համար
2) միակողմանի  ծնողազուրկ երեխաների համար 
3)Արցախյան ազատամարտի մասնակիցների, հիվանդության և աշխատանքային հաշմանդամության  կարգ  ունեցող  ծնողների  երեխաների համար: 
5.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական  հաստատությունների և արտադպրոցական  դաստիարակության հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարը զեղչել 100 տոկոսի չափով երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար: 
6.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Հրազդան համայնքի  մանկապատանեկան մարզադպրոց»  բյուջետային հիմնարկ, «Հրազդան համայնքի Վ. Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն»  բյուջետային հիմնարկ և «Հրազդան համայնքի մանկապատանեկան  ստեղծագործական կենտրոն» բյուջետային հիմնարկ հաճախող երեխաների մարզումները և ուսուցումն իրականացնել անվճար: 
7.Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 15-ի «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից 2018 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի և կիրառվող  զեղչերի չափերը հաստատելու մասին» N119-Ն որոշումը: 
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner