Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 166
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N13 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի. 

Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 13-ի N 13 հերթական նիստի օրակարգը.
1.Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին
2.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կողմից 2020 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափերը և կիրառվող արտոնությունները հաստատելու մասին
3.Հրազդան համայնքի վարչական տարածքում գործող համայնքային գերեզմանատներում հուղարկավորության կազմակերպման ծառայությունների դիմաց 2020 թվականի համար գանձվող վճարի դրույքաչափերը և վճարովի հիմունքներով հատկացվող հողատարածքի արժեքը սահմանելու և արտոնություն կիրառելու մասին
4.Հրազդան համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին
5.Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
6.Հրազդան համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 5-ի N 148 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
7.Հրազդանի համայնքապետարանի «Մշակույթի կենտրոն» բյուջետային հիմնարկի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
8.Հրազդանի համայնքապետարանի «Հրազդանքաղլույս» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
9.Հրազդան համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 05-ի N 145 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
10.Հրազդան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 14-ի «Հրազդանի համայնքապետարանի «Մաքուր Հրազդան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N170 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
11.Հրազդանի համայնքապետարանի «Մաքուր Հրազդան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
12.Հրազդանի համայնքապետարանի վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
13.Հրազդանի համայնքապետարանի «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների, հուշարձանների պահպանման և շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
14.Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի հերթական նիստերի ժամանակացույցը հաստատելու մասին
15.Հրազդանի համայնքապետարանի «Աղբահանություն և սանմաքրում» բյուջետային հիմնարկին գույք տրամադրելու մասին
16.Հրազդանի համայնքապետարանի «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների և հուշարձանների պահպանման, շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գույք տրամադրելու մասին
17.Մեկ անձից գնում կատարելու մասին
18.Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 14-ի Թիվ 179-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
19.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի հաշվառման և գույքագրման մասին
20.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող ոչ պիտանի գույքի դուրս գրման մասին
21.Ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին
22. Փոխադրամիջոցների գույքահարկի գումարները վերադարձնելու մասին
23.Պետական տուրքի գումարը վերադարձնելու մասին
24.Հրազդան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին
25.Հրազդան համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին
26.Հրազդան համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին
27.Հրազդան համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 25-ի N20 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
28.Հրազդան համայնքի սեփականությւոն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
29.Բնակավայրերի հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասին
30.Հրազդան համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 05-ի N 164 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
31.Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին
32.Կադաստրային քարտեզում հայտնաբերված անճշտության ուղղում կատարելու և համայնքային սեփականություն ճանաչելու մասին
33.Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին
34.Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերը ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
35.Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner