Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Կորյուն Սիրունյանի 2023 թվականի հուլիսի 17-ի դիմումը. 1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 46 շենքի թիվ 19 բնակարանի բնակիչ Կորյուն Խորենի Սիրունյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05052023-07-0064, գաղտնաբառ՝ RPK5NIMW2BIJ) Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի Ներսես Շնորհալու փողոց 2 հասցեում գտնվող 466.0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23062023-07-0186, գաղտնաբառ՝ ZNBDRTW7NLP6) Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի Ներսես Շնորհալու փողոց 2/2 հասցեում գտնվող 62.9քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը՝ 430 000 (չորս հարյուր երեսուն հազար) դրամ կադաստրային արժեքով՝ բնակելի տուն կառուցելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |