Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Էքսպերտ Օցենկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված գնահատման հաշվետվությունը. 1.Աճուրդային կարգով օտարել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան համայնքի Հրազդան քաղաք, Հարավային թաղամաս, Սպանդարյան փողոցին հարող տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը և դրա սպասարկման և պահպանման համար նախատեսված հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական № 04072023-07-0061, գաղտնաբառ՝ NIRLXUUMRZ1M): 2.Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 1 800 000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ: 3.Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50%–ի չափով: 4.Աճուրդի դրված գույքի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |